2946 դիտում
21:47 01-04-2016
Կասեցվել է «Ռետրո» տեսակի լիմոնադի արտադրությունը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում օրերս արձանագրված դիզենտերիայի աղբյուրը պարզելու նպատակով` դիտարկում է իրականացրել անհատ ձեռներեց Վաչե Մեջլումյանի արտադրամասում՝ փորձաքննության ենթարկելով վարակի հնարավոր պատճառ դարձած «Ռետրո» ապրանքանիշի լիմոնադը:
Լիմոնադի խմբաքանակից (1992 շիշ, 0.5լ) և լիմոնադի արտադրության մեջ օգտագործվող ջրից կատարվել է նմուշառում և ուղարկվել լաբորատոր փորձաքննության: Արդյունքում հայտնաբերվել են մանրէաբանական ցուցանիշներով մի շարք խախտումներ ինչպես ջրում, այնպես էլ լիմոնադի նշված խմբաքանակում:
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետի հրամանով` մարտի 31-ից կասեցվել է Ա/Ձ Վաչե Մեջլումյանի արտադրամասի «Ռետրո» տեսակի լիմոնադի արտադրությունը, արգելվել է արտադրամասի պահեստում առկա խմբաքանակի իրացումը, իսկ տնտեսավարողին հանձնարարվել է արդեն իսկ իրացված լիմոնադը իրացման կետերից հետ կանչել և պահեստային մասում առկա խմբաքանակի հետ միասին ոչնչացնել: Միաժամանակ արտադրամասի չորս աշխատակիցների աշխատանքի չթույլատրելու մասին որոշում է կայացվել, քանի որ նրանք չեն ենթարկվել պարտադիր բժշկական զննության:
Նմանատիպ նյութեր
5868 դիտում
16:09 25-08-2017
Կասեցվել է թերի մշակմամբ «Միրինդա Խնձոր» տեսակի գազավորված ըմպելիքի արտադրությունը
6427 դիտում
21:42 28-03-2016
«Լիմոնադի ծառ» ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
4387 դիտում
09:17 22-10-2024
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում և 6 մարզերում
844 դիտում
23:51 21-10-2024
ԵՄ դիտորդների պարեկությունն առաջին ձյան պայմաններում
823 դիտում
23:26 21-10-2024
Գերմանիայում ՀՀ դեսպանը անդրադարձել է հայ-գերմանական հարաբերություններին