211652_close_icon

«Տոնուս» շինարարական ընկերությունից տուժած բնակարանատերերի գործը, կարծես թե, դրական տեղաշարժ ունի. «Ժողովուրդ»

views-count3781 դիտում article-date 11:07 02-04-2016
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Տոնուս» շինարարական ընկերությունից տուժած ավելի քան 160 բնակարանատերերի գործը, կարծես թե, դրական տեղաշարժ ունի։ «Ժողովուրդ»-ը բնակարանատերերից տեղեկացավ, որ այս ընթացքում իրենց բնակարանների հետ կապված փաստաթղթերը գտնվում են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կադաստրում՝ գրանցման փուլում։ Ըստ բնակիչների՝ շենքն արդեն իսկ բաժանվել է առանձին բնակարանների, և 10 օրվա ընթացքում կսկսվի «հիմնական» պայմանագրերի կնքումը։ Եվ առաջին իսկ կնքված պայմանագրի հետ զուգահեռ պետք Է սկսվի շինարարությունը։ Հիշեցնենք, որ «Տոնուս» ընկերությանը պատկանող շենքերը գրավադրված են «Արցախբանկ»–ում»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր