211652_close_icon
views-count2798 դիտում article-date 17:20 02-04-2016

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործնական քայլեր պետք է ձեռնարկվեն Ադրբեջանին սանձելու համար. Հ. Նաղդալյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունները գնալով ավելի հասցեական են դառնում, բայց, կարծում եմ , այլևս ժամանակն է հստակ բարձրաձայնելու և դատապարտելու Ադրբեջանի պահվածքը և վարվող քաղաքականությունը՝ իրավիճակի ապակայունացման , խաղաղ բանակցային ճանապարհից հրաժարվելու ուղղությամբ: Հրադադարի ռեժիմի ինտենսիվ խախտումները , հատկապես բարձրաստիճան հանդիպումներից առաջ կամ հետո, քայլ առ քայլ դառնում են ավելի լկտի և սանձարձակ և վերածվում են ծավալուն ռազմական գործողությունների: Հայաստանյան կողմը բազմիցս հայտարարել է հակամարտության գոտում և շփման գծի վրա զինադադարի խախտումները բացառելու միջազգային մեխանիզմների կիրառման իր պատրաստակամության մասին, մինչդեռ, ի պատասխան, տևական ժամանակ իրենց կողմից մերժվում է այդ պահանջը: Այսօրվա գործողությունները, իհարկե, աննախադեպ են իրենց ծավալներով, բայց, կարծում եմ, արդյունքում՝ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, մեր պաշտպանական բանակի կողմից ստացել և ստանալու են համարժեք պատասխան և պատժիչ լուրջ գործողություններ: Ադրբեջանի այս տենդագին ջղաձգումները և նրա նախագահի վերջին մեղադրանքները՝ ուղղված Մինսկի խմբին, ապացուցում են , որ անկյուն քշվածի վիճակում գտնվող հարևան պետությունը հետևողականորեն գնում է սադրանքի և իրավիճակը սրելու ճանապարհով: Վստահ եմ, մեր զինված ուժերը ունակ են հակառակորդին խաղաղություն պարտադրել: Կարևոր է, որ միջազգային հանրության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից նույնպես գործնական քայլեր ձեռնարկվեն Ադրբեջանին սանձելու համար: Մենք խորապես ցավում և կիսում ենք զոհերի հարազատների վիշտը և վիրավորներին շուտափույթ ապաքինում մաղթում: Հ. ՆԱՂԴԱԼՅԱՆ ՀՀ ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ

Նմանատիպ նյութեր