3741 դիտում
20:48 24-05-2016
Ողջ աշխարհում պետք է քայլեր ձեռնարկվեն, որպեսզի ժողովուրդներին պատուհասած ողբերգությունները չկրկնվեն. Հերմինե Նաղդալյան
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը մայիսի 24-ին ընդունել է Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության անդամներին:
Ողջունելով հյուրերին` ԱԺ փոխնախագահը նշել է, որ Բուլղարիան Հայաստանի կողմից մշտապես ընկալվել է որպես ավանդական եղբայրական երկիր, որի հետ մեր պետությունն ունի սերտ պատմամշակութային կապեր եւ ընդհանրություններ:
Տիկին Նաղդալյանը կարեւորել է բուլղարացի պատգամավորների այցը Հայաստան եւ նշել, որ այդքայլն ապրիլյան իրադարձություններից հետո հայ ժողովրդի կողքին լինելու եւ նրան աջակցելու լավագույն դրսեւորում է:
ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Հայաստանի քաղաքական օրակարգի երկու կարեւորագույն` Հայոց ցեղասպանության եւ Արցախի միջազգային ճանաչման հարցերին:
Տիկին Նաղդալյանը շնորհակալություն է հայտնել Բուլղարիայի խորհրդարանին Օսմանյան կայսրության կողմից հայերի զանգվածային ոչնչացումը ճանաչող հայտարարագրի ընդունման եւ ապրիլի 24-ը զոհերի հիշատակման օր սահմանելու համար` այդ գործընթացում բարձր գնահատելով բուլղարացի պատգամավոր Վալերի Սիմեոնովի եւ նրա կուսակիցների գործադրած ջանքերը: Նրա գնահատմամբ` հայտարարագրի ընդունումը լրջագույն քայլ էր` աշխարհին եւս մեկ անգամ ասելու, որ մարդկության դեմ կատարված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն եւ պետք է պատասխանատվության ենթարկվեն:
Տիկին Նաղդալյանն ընդգծել է, որ ողջ աշխարհում պետք է քայլեր ձեռնարկվեն, որպեսզի ժողովուրդներին պատուհասած ողբերգությունները չկրկնվեն:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
823 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
853 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»