211652_close_icon
views-count3467 դիտում article-date 23:55 02-04-2016

2005 թվականի այս օրը մահացել է Հովհաննես Պողոս II-ը, 264-րդ Հռոմի Պապը

1․742 թ. - ծնվել է Կարլոս Մեծը, Ֆրանկական կայսրության հիմնադիրը (մահ. 814 թ.): 2․1453 թ. - Մեհմեդ II-ը սկսում է Կոստանդնուպոլսի պաշարումը. քաղաքը գրավում է մայիսի 29-ին։ 3․1805 թ. - ծնվել է Հանս Քրիստիան Անդերսենը, դանիացի գրող և բանաստեղծ (մահ. 1875 թ.): 4․1896 թ. - ծնվել է Սողոմոն Թեհլերյանը, հայ վրիժառու, ով Նեմեսիս գործողության շրջանակներում 1921 թվականին գնդակահարել է երիտթուրքերի ներքին գործերի նախարար և Մեծ Եղեռնի գլխավոր կազմակերպիչներից մեկին` Թալեաթ փաշային (մահ. 1960 թ.): 5․1982 թ. – սկսվեց Ֆոլկլենդյան պատերազմը. Արգենտինան ներխուժում է Ֆոլկլենդյան կղզիներ: 6․1990 թ. – Երևանում գումարած ժողովում հռչակեց ու հիմնադրվեց Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: 7․2005 թ. – մահացել է Հովհաննես Պողոս II-ը, 264-րդ Հռոմի Պապը (ծնվ. 1920 թ.):

Նմանատիպ նյութեր