211652_close_icon
views-count30459 դիտում article-date 09:59 03-04-2016

Մահվան ելքով վրաերթ Երևանում. Mercedes-ի 32-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղում մահացել է. վարորդը մեղայականով ներկայացել է ոստիկանություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 32-ամյա Մանուկ Մանուկյանը Բագրատունյաց փողոցում՝ իր վարած Mercedes մակնիշի 34 RV 318 համարանիշի ավտոմեքենայով, վրաերթի է ենթարկել մոտ 70 տարեկան, դեռևս անձը չպարզված հետիոտնին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հետիոտնը տեղում մահացել է, իսկ վարորդը նրան թողնելով անօգնական` դիմել է փախոստի: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Էդգար Հայրապետյանի գլխավորությամբ: Վրաերթի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել և տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հատկապես Կարևոր Գործերով ավագ քննիչ Դավիդ Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություներով` կարճ ժամանակ անց ճանապարհային ոստիկանները, Երևանի քննչական վարչությունն ու Շենգավիթի ոստիկանները հայտնաբերել են վրաերթ կատարող Մ. Մանուկյանին, ում իր վարած Mercedes-ով տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հետիոտնը փողոցն անցել է չթույլատրելի հատվածով՝ այն դեպքում, երբ մի քանի մետր հեռավորության վրա կա հետիոտնային անցում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր