19338 դիտում
12:14 03-04-2016
Մյասնիկյան պողոտայում` «Իբիցա» հյուրանոցի դիմաց, 35-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է հաստաբուն ծառին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` ապրիլի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Երևան քաղաքի Մառի 14 շենքի բնակիչ, 35-ամյա Արմեն Աբգարյանը իր վարած Mercedes մակնիշի OO-090-AA վրացական նմուշի համարանիշով ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում` «Իբիցա» հյուրանոցային համալիրի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորուհի, Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցի բնակչուհի, 24-ամյա Անի Բարխուդարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Վթարի վայր են ժամանել հրշեջ-փրկարարներն ու ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները:
Տեղում քննչական աշխատանները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Հատկապես Կարևոր Գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանը, ում կողմնից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+