211652_close_icon
views-count4994 դիտում article-date 16:47 05-04-2016

Քրիստինե Պեպելյանը չեղյալ է հայտարարել Լոս Անջելեսում ծրագրված իր մենահամերգը

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը չեղյալ է հայտարարել Լոս Անջելես քաղաքում իր համերգը: Իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում նա հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Լոս Անջելեսում բնակվող հարգելի հայրենակիցներ։ Հաշվի առնելով մեր երկրի պատերազմական իրավիճակն ու մարդկային կորուստները,ես ստիպված եմ չեղյալ հայտարարել ապրիլի 8-ին նախապես հայտարարված իմ մենահամերգը և վերադառնալ Հայաստան։ Այս օրերին մեր էմոցիաները պետք են ոչ թե համերգային դահլիճներում, այլ սահմաններում: Վստահ եմ, որ առաջիկայում կհանդիպենք ու միմյանց կշնորհավորենք մեր հերթական հաղթանակի առթիվ: Մենք ուժեղ ենք…Մենք հաղթելու ենք։ Աղոթենք մեր հայրենիքի խաղաղության ու մեր զինվորների համար։ Հարգանքներով՝ Քրիստինե Պեպելյան»:

Նմանատիպ նյութեր