Էրդողանը սպառնում է, թե կխզի Եվրամիության հետ կնքված միգրացիոն համաձայնագիրը
Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Եվրամիությանը նրանում, որ կառույցը չի կատարում միգրացիոն համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, հաղորդում է Ria Novosti-ն:
Նա սպառնացել է, թե կխզի համաձայնագիրը: Էրդողանի խոսքով՝ ԵՄ-ը պետք է ոչ թե 3 մլրդ եվրո տրամադրի Թուրքիային, այլ 6 մլրդ:
Հիշեցնենք, որ ԵՄ-ու Թուրքիայի միջև այս տարվա մարտի 18-ին ստորագրվեց համաձայնագիր՝ միգրացիոն ճգնաժամի կարգավորման վերաբերյալ: Կողմերը պարտավոևվեցին Թուրքիայի տարածքով անօրինական ճանապարհով դեպի Հունաստան մեկնող միգրանտներին վերադարձնել Թուրքիա, ինչի դիմաց Թուրքիայի համար կսահմանվեր առանց վիզայի ռեժիմ, ինչպես նաև 3 մլրդ եվրո՝ փախստականների հարցերը լուծելու համար: Սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ թուրքական կողմը չի կատարում իր ստանձնած պարտավորությունները: