Դավութօղլուն սպառնում է խզել Եվրամիության հետ կնքած համաձայնագիրը
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարան կխզի Եվրամիության հետ միգրացիոն ճգնաժամի վերաբերյալ ստորագրած համաձայնագիրը, եթե ԵՄ-ը չկատարի Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմ սահմանելու մասին իր տված խոստումը, հաղորդում է Reuters-ը:
Վերջինի խոսքով՝ այլևս հետդարձի ճանապարհ չկա, քանի որ և Թուրքիան, և Եվրամիությունը մեծ ճանապարհ են անցել:
Հիշեցնենք, որ համաձայնագրի համաձայն՝ Անկարան պետք է վերադարձնի Թուրքիայի տարածքով անօրինական ճանապարհով Հունաստանի ափեր հասած փախստականներին, ինչի դիմաց ԵՄ-ը պարտավորվում է արագացնել ԵՄ-ին Թուրքիայի ինտեգրվելու, վիզային սահմանափակումների վերացման շուրջ ընթացող բանակցությունները, ինչպես նաև խոստացված 6 մլրդ եվրոյից նախապես 3 մլրդ եվրոյի փոխանցումը: