211652_close_icon
views-count4663 դիտում article-date 11:38 08-04-2016

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի դպրոցում ամփոփեցին կրթամշակութային փոխանակման ապրիլյան նախագիծը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի դպրոցում երեկ տեղի ունեցավ կրթամշակութային փոխանակման ապրիլյան նախագծի ամփոփում՝ համատեղ ցուցահանդեսի տեսքով: Վերաբացված ցուցասրահում ցուցադրված էին կրթահամալիրի Գեղարվեստի դպրոցի և սահամանմերձ Կողբ գյուղի Գեղարվեստի դպրոցի սաների և ուսուցիչների կտավները: Կրթամշակությաին փոխանակման ամփոփման ծրագրում նախատեսված էին միասնական նախագծեր: Նախագծի շուրջ համատեղ աշխատեցին և ուսուցիչները, և սովորողները: Նրանք լուսանկարչական լաբորատորիայի պատին նկարեցին Պաբլո Պիկասսոյի «Գեռնիկան», աշխատեցին գրաֆիկայի լաբորատորիայում՝ համատեղ ստեղծելով ցուցահանդեսի ազդը, այնուհետև հեծանվաերթով եղան Մայր դպրոցի խեցեգործական արհեստանոցում: Օրվա երկրորդ կեսին Գեղարվեստի դպրոցի ներքին բակում նախատեսված էր մամլո ասուլիս, որին մասնակցում էին նաև կրթահամալիրի ռադիո և հեռուստախմբագրությունները, իսկ դրան հաջորդեցին ռոք համերգը և պարատունը: Կողբից Երևան ժամանած ուսուցիչների և սաների գիշերակացը նույնպես հոգացել էր Գեղարվեստի դպրոցը: Այցելուները գիշերել էին դպրոցի նորոգված և կոկիկ կացարանում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր