211652_close_icon
views-count10788 դիտում article-date 21:05 22-11-2024

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում բացվեց «Երվանդ Քոչար 125» և «Փարաջանով 100» հոբելյանական, ուսումնական ցուցահանդեսը․ տպավորիչ էին Գյումրու Գեղարվեստի ակադեմիայի ուսանողների աշխատանքները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հոբելյանական 35-ամյակին ընդառաջ՝ Գեղարվեստի ուսումնական կենտրոնում՝ «Գեղարվեստի ցուցասրահ»-ում և «ArtաՍահման» արվեստանոցում բացվեց ցուցահանդես, որի շրջանակում ցուցադրվեց «Երվանդ Քոչար 125» և «Փարաջանով 100» հոբելյանական ուսումնական, շուրջտարյա նախագծերով ստեղծված աշխատանքները։ Այս նախագծերը միավորում են ուսումնական պլանով պարապմունքների, վարպետության դասերի, պլեններների և ստեղծագործական լաբորատորիա-արվեստանոցների արդյունքները, որտեղ սովորողները ուսումնասիրել են Քոչարի նորարարական ժառանգությունը և ոգեշնչվել Փարաջանովյան յուրահատուկ վիզուալ պոեզիայից:

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ցուցադրված էին օրգանական ապակուց ստեղծված գրաֆիկական աշխատանքներ, 3D քանդակներ, ինստալացիաներ, լինոփորագրություններ և ինքնատիպ կոմպոզիցիաներ, զարդեր, խեցեգործական դեկորատիվ իրեր, ցիանոտիպիա:

 Սովորողների ուսումնական ստեղծագործությունները ոգեշնչված են Սերգեյ Փարաջանովի կինեմատոգրաֆիայից, դեկորատիվ արվեստից, Երվանդ Քոչարի ավանգարդ փորձերից, որոնք արտահայտում են սերունդների կապը՝ շարունակելով հայ արվեստին բնորոշ ավանդույթի և նորարարության երկխոսությունը։

Ցուցահանդեսի հատուկ հյուրն էր կրթահամալիրի Գեղարվեստի բարեկամ, գործընկեր Գյումրու Գեղարվեստի ակադեմիան, որը ներկայանում է «Արատես» պլեներային շարքով։ Շարքը ստեղծվել է կրթահամալիրի «Արատեսի դպրական կենտրոն» այցելությունների, կրթական փոխանակումների ընթացքում։ Ցուցադրությունում առանձնակի ուշադրության էր արժանի նկարիչ, գրաֆիկ, համադրող Սարգիս Հովհաննիսյանի «Փարաջանովյան հետքեր․ Տեսողական լեզու» և լուսանկարիչ, արվեստագետ Արմեն Տեր-Մկրտչյանի «Camera Obscura» և ցիանոտիպիա աշխատարանների արդյունքները։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 375+
375+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր