«Իսլամական պետության» զինյալները առևանգել և սպանել են 175 բնակիչների
Սիրիայի զինվորականները հայտնել են, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները սպանել են 175 բնակիչների, որոնց նախօրեին առևանգել էին երկրի մայրաքաղաք Դամասկոսի մերձակայքում, փոխանցում է Ria Novosti-ն:
Ավելի վաղ SANA գործակալությունը, հղում անելով Սիրիայի արդյունաբերության նախարարության իր ացբյուրին, հաղորդել էր, որ ահաբեկիչները զավթել են Աբու աշ-Շամաթ շրջանում գործող Al Badia Cement գործարանի մոտ 300 աշխատակիցների: