211652_close_icon
views-count6849 դիտում article-date 22:08 08-04-2016

ԵՏՄ-ում Հայաստանն ունի ավելի լայն հնարավորություններ՝ տրանսպորտային ոլորտի զարգացման համար. Գագիկ Բեգլարյան

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ընդունեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Դանիլ Իբրաևին, ով Երևանում է տրանսպորտի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների խորհրդակցությանը մասնակցելու համար: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի Հանրապետությունում և Եվրասիական տնտեսական միությունում տրանսպորտի ոլորտի հետագա զարգացումներին, ձեռքբերումներին ու հետագա քայլերին վերաբերող հարցեր, ինչպես նաև այն հիմնական համաձայնագրերի նախագծերը, որոնք Հայաստանը, որպես ԵՏՄ անդամ երկիր պատրաստվում է ստորագրել։ Դրանցից ամենակարևորը, որը ներկայում քննարկվում է, «Տրանսպորտային քաղաքականության համակարգված (համաձայնեցված ) հիմնական ուղղությունները և իրականացման փուլերը» նախագիծն է, որը միտված է կանոնակարգելու ԵՏՄ-ում տրանսպորտի առանձին տեսակների զարգացումն ու համաձայնեցված քաղաքականության վարումը։ Գագիկ Բեգլարյանը և Դանիլ Իբրաևը խոսեցին նաև ԵՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների խորհրդակցության արդյունքների և ընդունած որոշումների մասին։ Գագիկ Բեգլարյանը նշեց, որ ԵՏՄ-ում Հայաստանն ունի ավելի լայն հնարավորություններ՝ տրանսպորտային ոլորտի զարգացման համար։ [b] ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր