211652_close_icon
views-count1571 դիտում article-date 16:24 24-03-2017

Նախարարը մասնակցել է «Տրանսպորտային ոլորտի ներդրումային հնարավորություններ» համաժողովի և Արևելյան գործընկեր երկրների նախարարական նիստի աշխատանքներին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մարտի 23-24-ը մասնակցել է «Տրանսպորտային ոլորտի ներդրումային հնարավորություններ» խորագրով տարածաշրջանային համաժողովի և Արևելյան գործընկեր երկրների նախարարական նիստի աշխատանքներին։ Համաժողովի ժամանակ ելույթ է ունեցել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Նա ներկայացրել է Հայաստանում իրականացվող տրանսպորտային ենթակառուցվածքային ծրագրերը, ինչպես նաև ֆինանսական աջակցության կարիք ունեցող նոր նախագծեր, դրանցում կարևորել պետություն - մասնավոր հատված համագործակցությունը: Համաժողովին մասնակցել են նաև ԵՄ անդամ-պետությունների, Արևմտյան Բալկանների և Արևելյան հարևանության երկրների նախարարներ, Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական ներդրումային, Համաշխարհային և Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկերի, միջազգային ֆինանսական հաստատությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, փորձագետներ, նախագծերի ներկայացուցիչներ, ներդրողներ, և այլ շահագրգիռ կողմեր: Եվրոպական հանձնաժողովի կողմից կազմակերպված տարածաշրջանային ներդրումային համաժողովը նվիրված է տրանսպորտի ոլորտում ներդրումային մակարդակների կայուն զարգացմանը:

Նմանատիպ նյութեր