211652_close_icon
views-count4073 դիտում article-date 11:49 09-04-2016

Լոս Անջելեսում բողոքի բազմահազարանոց ցույց է անցկացվել Ադրբեջանի հյուպատոսության մոտ. ցույցը վերածվել է նստացույցի

ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում տեղի հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել բողոքի բազմահազարանոց ցույց՝ ուղղված Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիվ ու բարբարոսական հարձակումների: Ինչպես հաղորդում է asbarez.com-ը, բողոքի ցույցը, որին մանսակցել է ավելի քան 3500 մարդ, անցկացվել է ադրբեջանական հյուպատոսության շենքի մոտ: Ցուցարարները մի պահ փակել են փողոցը և ինքնաբուխ նստացույց արել՝ խաթարելով նաև երթևեկությունը: Վանկարկելով «Ոչ մի թիզ հող»՝ նրանք հստակ ուղերձ են հղել Ադրբեջանի ղեկավարությանը, որ ոչ մի տեսակի ագրեսիա և կրակահերթ չի ստիպի հայերին Արցախի որևէ տարածք զիջել և քանի դեռ որևէ սպառնալիք կա աշխարհում հայի դեմ, այս դեպքում՝ Արցախի ժողովրդի դեմ, հայ ազգը կմիավորվի՝ իր հայրենիքը պաշտպանելու համար: Նրանք 1 րոպե լռությամբ հարգել են նաև Արցախում զոհված զինվորների, խաղաղ բնակիչների, այդ թվում՝ 12-ամյա տղայի հիշատակը:

Նմանատիպ նյութեր