1771 դիտում
17:22 09-04-2019
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնադրման 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում է անցկացվել
Ապրիլի 7-ին տեղի ունեցավ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնադրման 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում, որին մասնակցեց նաև աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը: Միջոցառմանը ներկա էին Կալիֆորնիայի սենատորներ և նահանգային ստորին պալատի պատգամավորներ, մարզային և քաղաքային իշխանության ղեկավարներ, արևմտյան Միացյալ Նահանգների հայ համայնքի հոգևոր առաջնորդներ, քաղաքական, հասարակական, մշակությաին կառույցների ղեկավարներ, համայնքային գործիչներ, բարերարներ և մտավորականներ:
ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը, ողջունելով ներկաներին, հակիրճ անդրադարձավ ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնադրման պատմությանը, անցած ճանապարհին և ներկա գործունեության առաջնահերթություններին, ինչպես նաև ընթերցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հղած ուղերձը։
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ելույթում ՀՀ գլխավոր հյուպատոսությանը շնորհավորեց 25-ամյակի առիթով, նաև՝ հայ համայնքին երախտագիտություն հայտնեց հայրենիքի իրադարձություններին հաղորդակից լինելու և Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը զորակցելու համար: Տիկին Հակոբյանը նաև ներկայացրեց իր ղեկավարած հիմնադրամների գործունեությունը և ծրագրերը:
ՀՀ գլխավոր հյուպատոսությանը շնորհավորանքի խոսք ասեց ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը՝ ներկայացնելով ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի շնորհավորական ուղերձը: Երեկոյին մասնակցելու համար Վաշինգտոնից ժամանել էր նաև ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը, որը նաև հանդես եկավ ելույթով:
ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնադրման 25-ամյա տարեդարձին նվիրված միջոցառման ընթացքում պատվի արժանացան ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնադրմանն աջակցած բարեկամների խմբի մի մասը և «Հայաստանի տուն» կազմակերպության ղեկավար խորհուրդը, որը գլխավոր հյուպատոսությանն է տրամադրել իր ներկայի շենքը և այսօր էլ շարունակում է իր նպաստը բերել հայաշատ Կալիֆորնիայում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությանը:
Նմանատիպ նյութեր
3741 դիտում
23:26 22-09-2017
ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել Լոս Անջելեսում
Այս բաժնից
712 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
586 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
538 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին