211652_close_icon
views-count25457 դիտում article-date 16:57 09-04-2016

Թշնամու գնդակից զոհված Վրեժ Սարգսյանի 1.5 տարեկան որդին արդեն կարոտում է նրան, բայց հայրը զոհվեց հանուն հայրենիքի. խոնարհվում ենք

Թշնամու գնդակից զոհված Վրեժ Սարգսյանը 1.5 տարեկան որդի ունի: Նա արդեն հորը կարոտում է: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փոքր Մասրիքի գյուղապետ Վարդան Մարգարյանը: Նա նշեց, որ Վրեժը նոր էր ընտանիք ստեղծել, 1 որդի ունի: Ընտանիքը սոցիալապես անապահով է ու հիմնականում նրա աշխատավարձով էին ապրում: Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, հայտնելով Վրեժ Սարգսյանի զոհվելու լուրը, նշել էր. «Ցավում ենք ու հպարտանում Կրտսեր սերժանտ Սարգսյան Վրեժ Վարդանի Ծնված 1989թ., ԶՈՒ-ում ծառայության մեջ է 2013թ.-ից, Վարդենիսի ԶԿ Հասցե ` Գեղարքունիքի մարզ, գ. Փոքր Մասրիք»: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի խմբագրակազմը եւս ցավակցում է եւ խոնարհվում նրա առաջ:

Նմանատիպ նյութեր