211652_close_icon
views-count8800 դիտում article-date 15:19 13-04-2016

Ազատամարտիկի որդին՝ թշնամու գնդակից զոհված լեյտենանտ Աշոտը պայքարեց եւ զոհվեց ոչ միայն հայրենի սահմանների, այլեւ իր զինվորների կյանքի համար. խոնարհվում ենք

Աշոտ Շահբազյանը պայքարել է ոչ միայն թշնամու դեմ հայրենիքի սահմանների պաշտպանության համար, այլեւ իր զինվորների: Նա զինվորներին հետ է ուղարկել, ինքը ընդառաջ գնացել թշնամուն: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ախուրյանի գյուղապետ Արծրունի Իգիթյանը:Նա նշեց, որ Աշոտի գեներում էր հայրենասիրությունը, որը ժառանգել է ազտամարտիկ հորից Կամսար Շահբազյանից: Աշոտը իրենից փոքր մեկ եղբայր ունի: Ընտանիքը սոցիալապես անապահով պայմաններում է բնակվում, ապրում են տնակում: Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը,ն հայտնելով Աշոտ Շահբազյանի զոհվեու լուրը, գրել էր. «Ցավում ենք և հպարտանում լեյտենանտ Շահբազյան Աշոտ Կարապետի Ծնված 1993թ., ԶՈՒ-ում է 2010թ.-ից, Ախուրյանի ԶԿ Հոգեհանգիստը տեղի կունենա 12 .04.2016թ.ժամը 18: 00 Հուղարկավորությունը`13.04.2016թ.ժամը 14:00 Հասցե`Շիրակի մարզ, գ.Ախուրյանի եկեղեցի»: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի խմբագրակազմը ցավակցում է եւ խոնարհվում:

Նմանատիպ նյութեր