8313 դիտում
18:49 09-04-2016
Բանակցային սեղանին դրված առաջարկների տարրերից ամենակարևորը տարածքների վերադարձն է ու Ղարաբաղի կարգավիճակին առնչվող հարցերը. Իգոր Պոպով
Լավրովի փաստաթուղթ գոյություն չունի, կան առաջարկներ. Ռուս համանախագահը ընդգծեց տարածքների վերադարձի հարցը։
Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ռուս համանախագահ Իգոր Պոպովը:
« Լավրովի ոչ մի փաստաթուղթ չկա, կան համանախագահների առաջարկություններ, որոնք այս կամ այն ձևով քննարկվել են վերջին տարիներին, կան մի քանի տարբերակներ, բայց նրանք հիմնված են 3 սկզբունքների 6 տարրերի վրա, որոնց մասին համանախագահ երկրները հայտնել են: Դրանք են` ուժի չկիրառման, ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքները,իսկ այդ տարրերից ամենակարևորը տարածքների վերադարձն է ու Ղարաբաղի կարգավիճակին առնչվող հարցերը»,-ասաց ռուս համանախագահը և ավելացրեց.«Եվ Լավրովի այսպես կոչված` Լավրովի փաստաթղթում հենց այս մասին էր խոսքը» :
Սրանից բացի կան տարրեր փախստականների վերադարձին վերաբերող, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող հումանիտար միջանցքի լայնության և կարգավիճակին վերաբերող հարցեր:
«Եվ բնականաբար, այստեղ պետք է լինի խաղաղապահ օպերացիա, որը, սակայն, կարգավորման վերջնական փուլում պետք է լինի, այն բանից հետո, երբ ստորագրվի խաղաղության պայմանագիրը»,-ավելացրեց ռուս համանախագահը:
Ռուսաստանցի համանախագահը հավելեց, որ Լեռնային Ղարաբաղը պիտի վերադառնա բանակցությունների սեղանին:
Նա հիշեցրել է, որ համանախագահները բազմիցս հայտարարել են այն մասին , որ Լեռնային Ղարաբաղը պիտի վերադառնա բանակցությունների սեղանի մոտ, ինչպես դա նախկինում էր:
Նմանատիպ նյութեր
5150 դիտում
16:53 26-05-2017
ԵԱՀԿ ՄԽ դիտորդների թիվն ավելացնելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել. ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Իգոր Պոպով
1793 դիտում
15:05 26-08-2020
Ծրագրում ենք տարածաշրջան այցելել, երբ սահմանները բացվեն․ Իգոր Պոպով
Այս բաժնից
1015 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
994 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
925 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր