5153 դիտում
16:53 26-05-2017
ԵԱՀԿ ՄԽ դիտորդների թիվն ավելացնելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել. ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Իգոր Պոպով
ԼՂ հակամարտության գոտում միջազգային դիտորդների թիվն ավելացնելու և մինչև 7-ի հասցնելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել կողմերի հետ։ Այդ մասին Apa գործակալությանը տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը։
Նրա խոսքով՝ հակամարտող կողմերի հետ ցանկացած հանդիպում օգտակար է և կարևոր է, որպեսզի միջազգային դիտորդների թիվը մեծացվի, իսկ երկու կողմերն էլ դրա հետ համաձայն են։
Պոպովը հավելել է, որ այդուհանդերձ, որոշ հարցերում տարաձայնությունները պահպանվում են, ներառյալ՝ դիտորդների տեղաբաշխումը, նրանց հետագա գործունեության, ինչպես նաև մի քանի տեխնիկական հարցերի ֆինանսավորումը։ Ներկա պահին այդ հարցերով զբաղվում է ԵԱՀկ գործող ավստրիական նախագահությունը՝ կազմակերպության քարտուղարության համապատասխան ենթակառույցների, ինչպես նաև կողմերի ներկայացուցիչների հետ։
Նմանատիպ նյութեր
1796 դիտում
15:05 26-08-2020
Ծրագրում ենք տարածաշրջան այցելել, երբ սահմանները բացվեն․ Իգոր Պոպով
1627 դիտում
10:58 25-11-2016
Ռուսաստանի Դաշնությունը չի ծրագրում փոխել ԵԱՀԿ Մինսկի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովին. «Հայոց աշխարհ»
Այս բաժնից
760 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2119 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
751 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար