211652_close_icon
views-count1129 դիտում article-date 16:17 26-07-2023

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ամուր փոխգործակցությունը Հարավային Կովկասում կայունության առանցքային տարրերից մեկն է. Զախարովա

Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի միջև ամուր ու սերտ համագործակցությունը Հարավային Կովկասում կայունության առանցքային տարրերից մեկն է։ Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Մարիա Զախարովան։

«Դաշնակցային համագործակցության մասին ռուս-ադրբեջանական հռչակագրի ստորագրումից հետո մեր հարաբերությունները զարգանում են որակապես նոր մակարդակով։ Մենք միասին աշխատում ենք, որպեսզի այս ռազմավարական փաստաթղթի ներուժը լիովին բացահայտվի, և մեր գործընկերությունը լինի համապարփակ: Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ամուր և սերտ համագործակցությունը, անշուշտ, Հարավային Կովկասում կայունության առանցքային տարրերից մեկն է»,- ասել է նա։

Նմանատիպ նյութեր