Թալիշում գազանաբար սպանված Խալափյանների որդին 6 երեխաներին փրկելու համար թողել էր հորն ու մորը, ու վերադառնալով` նրանց սպանված գտել
Թալիշում ապրիլի 1-ին գազանաբար սպանված Խալափյանների ընտանիքի որդին` Գագիկ Խալափյանը 6 երեխաների հայր է:
Քանի որ նրանց տունը գյուղի ծայրին է, ամենամոտը դիրքերին, ինչ-որ բան կանխազգալով` վեց երեխաներին տարել էր գյուղ: Հետ գալով` տեսել էր հորը, մորը ու տատին գնդակահարված, իսկ նրանց դիերը` անարգված:
[color=#CC0000]
SHAMSHYAN.com[/color]–ի հետ զրույցում նա պատմեց, որ այդ օրը ադրբեջանական «բեսպիլոտնիկը» իրենց մոտով թռել էր:
Գագիկը, ով պատերազմի տարիներին 12 տարեկան էր, ասում է.«Ինչ ես եմ տեսել, նույնը ` էրեխեքս»:
Հիշեցնենք, որ ադրբեջանցիները ներխուժելով գյուղ` վայրագություններ էին գործել` սպանելով ու անարգելով 1924 թվականին ծնված ծեր մարդկանց:
Գագիկը հիմա Երևանում է` 6 երեխաների ու կնոջ հետ: