211652_close_icon
views-count1223 դիտում article-date 15:39 13-11-2014

Սեյրան Օհանյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հոսպիտալում բուժվող զինծառայողներին

Նոյեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է հոսպիտալի տարածքում, զրուցել հոսպիտալում բուժվող զինծառայողների հետ: Սեյրան Օհանյանը հետաքրքրվել է հոսպիտալում գտնվող զինծառայողների, մասնավորապես` օրեր առաջ հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք տեղափոխված և, բժիշկների գնահատմամբ, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող ժամկետային զինծառայողներ, շարքային Մ. Ջևրիկյանի և շարքային Հ. Սևլիկյանի բուժման ընթացքով:

Նմանատիպ նյութեր