85430 դիտում
20:20 10-04-2016
SHAMSHYAN.com-ի հրապարակումից ժամեր անց անհետ կորած զինվորի իրերը հայտնաբերվել են. մանրամասներ
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Թալիշում մարտերի ժամանակ անհետ կորածների թվում էր Արգիշտի Գաբոյանը: Նրա եղբայրը մեկնել էր Թալիշ` զինվորի իրերը գտնելու համար, որոնք ճանապարհին կորցրել էր:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հրապարակումից հետո նրա հարազատների հետ կապ են հաստատել իրերը գտած անցորդները և արագ ու պատրաստակամ տեղ հասցրել հարազատներին, ինչի համար ընտանիքի անդամները անչափ շնորհակալ էին և հուզված:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ցանկանում է, որ առաջիկայում բոլոր անհետ կորածները ողջ և առողջ վերադառնան իրենց ընտանիքներ:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/04/10/82011/]Ավելի վաղ [/url]հայտնել էինք, որ Արգիշտիի փոքր եղբայրը մեկնել էր Թալիշ` գոնե անհետ կորած եղբոր իրերը՝ հագուստները, լուսանկարների ալբոմը վերցնելու: Ճանպարհին` հետ գալուց, Եղեգնաձոր-Վայք ճանպարհահատվածում մեքենան խափանվել էր եւ ստիպված էին եղել մեքենան դատարկել, որ վերանորոգեն:
Հասնելով Արթիկի Մեծ Մանթաշ գյուղ` տեսել էին, որ Արգիշտիի իրերը չկան: Հավանաբար, պատահաբար ընկել էին ու չէին նկատել:
Հարազատները խնդրում էին Արգիշտիի իրերը գտնողին` հետ վերդարձնել դա: Նրանց համար շատ թանկ է եւ որոշ չափով սփոփանք:
Պայուսակի մեջ եղել էին անձնական իրերն ու լուսանկարների ալբոմը։
Գտնողին խնդրում էիք զանգահարել նրա հորեղբոր որդուն` Արշակ Գաբոյանին 093 50 09 44
Նմանատիպ նյութեր
117226 դիտում
14:13 10-04-2016
Թշնամու հետ մարտերի ընթացքում անհետ կորած զինծառայողի հարազատների հուզիչ խնդրանքը` կորած զինծառայողի իրերը գտնողին
23684 դիտում
01:28 15-08-2022
Պայթյունից հետո անհետ կորած համարվող 6 քաղաքացի հայտնաբերվել է. անհետ կորած է համարվում 19-ը քաղաքացի