1306 դիտում
16:21 11-04-2016
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը մարզային համակարգողների խորհրդակցություն է հրավիրել
2016 թվականի ապրիլի 9-ին ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը մարզային համակարգողների խորհրդակցություն էր հրավիրել:
Հավաքի հիմնական նպատակը 2016 թվականի առաջին եռամսյակում մարզերում իրականացված աշխատանքների, առաջացած հարցերի և գործնականում հանդիպող խնդիրների քննարկումն էր:
Խորհրդակցության սկզբում Արա Զոհրաբյանը ներկայացրել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի՝ մարզային խնդիրների համակարգման գծով տեղակալ Արթուր Դավթյանին:
Հանդիպմանը քննարկվել են մարզերում աշխատող փաստաբաններին առնչվող մի շարք հիմնախնդիրներ: Անդրադարձ է եղել մարզերում փաստաբանների դերի և հեղինակության, աշխատանքի որակի բարձրացմանն առնչվող թեմաներին:
Խորհրդակցության մասնակիցները քննարկել են մարզային համակարգողների նոր գրասենյակների բացման անհրաժեշտության և տեխնիկական հագեցվածությանն առնչվող հարցեր:
Մասնակիցները քննարկել են առաջիկայում 4 մարզերում բացվելիք գրասենյակների մասին: Մարզային համակարգողների գրասենյակներ են բացվելու Սյունիքի, Արագածոտնի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում, համապատասխանաբար ՝ Կապան, Աշտարակ, Իջևան և Սևան նստավայրերով:
Մարզային համակարգողների խորհրդակցությանը մասնակցել են ՀՊԳ ղեկավար Մելանյա Առուստամյանը, Հյուսիսային ներկայացուցչության համակարգող Ռուբեն Հակոբյանը, Լոռու մարզի համակարգող Ադելինա Հակոբյանը, Շիրակի մարզի համակարգող Հայկ Հարությունյանը, Կոտայքի մարզի համակարգող Աստղիկ Ղազարյանը, Արարատի մարզի համակարգող Լուսինե Պողոսյանը, Տավուշի մարզի համակարգող Արտակ Խաչիկյանը, Գեղարքունիքի մարզի համակարգող Լևոն Թորոսյանը և Սյունիքի մարզի համակարգող Դավիթ Արզումանյանը:
Նմանատիպ նյութեր
878 դիտում
11:05 20-10-2014
Արա Զոհրաբյանը հանդիպել է փաստաբանների պալատի մարզային համակարգողներին
5842 դիտում
00:57 10-09-2017
Արա Զոհրաբյանը 1002 ձայնով վերընտրվել է Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնում
2333 դիտում
12:26 06-09-2017
Արա Զոհրաբյանը հանդիպել է Երևանի փաստաբանների հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
1579 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
493 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
469 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին