211652_close_icon
views-count5845 դիտում article-date 00:57 10-09-2017

Արա Զոհրաբյանը 1002 ձայնով վերընտրվել է Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնում

Փաստաբանների պալատում սեպտեմբերի 9-ին առավոտյան ժամը 9։00-ին մեկնարկել էր Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները։ Միակ թեկնածուն Պալատի գործող նախագահ Արա Զոհրաբյանն էր։ Ա. Զոհրաբյանն ընտրվել է 1002 ձայնով.«1852 ընտրողից մասնակցել է 1087 ընտրող, որից 1002-ը կողմ է քվեարկել, 69-ը դեմ, 14 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել, 2-ը սահմանված նմուշին չեն համապատասխանել»։ Փաստաբանների պալատի կանոնադրության փոփոխության հաստատմանը կողմ է արտահայտվել 1041 ընտրող, 25-ը՝ դեմ, 19-ը քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, 2-ը՝ չեն համապատասխանել սահմանված նմուշին։ Նշենք,որ Ա. Զոհրաբյանը ՓՊ-ն ղեկավարում է 2013 թվականի սեպտեմբերից։

Նմանատիպ նյութեր