1598 դիտում
17:36 11-04-2016
Վարչապետը ծանոթացել է «ԱԶԱԴ Ֆարմասյութիքլ ԻնգրեդիենթսAG» ընկերության ներդրումային ծրագրերին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է «ԱԶԱԴ Ֆարմասյութիքլ ԻնգրեդիենթսAG» ընկերություն՝ ծանոթացել վերջինիս գործունությանն ու առաջիկա ներդրումային ծրագրերին:
Նշվել է, որ այդ ծրագրերը կյանքի են կոչվելու ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության դեղագործության և բիոտեխնոլոգիաների գործողությունների ծրագրի շրջանակներում՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ համագործակցությամբ:
Ընկերությունն արդեն իսկ իրականացրել է ծրագրի առաջին փուլը, մասնավորապես, հիմնովին վերանորոգվել և կահավորվել են «Ազատության 26» հասցեում գտնվող 1-ին մասնաշենքի 3-րդ հարկի 5 լաբորատորիաները և օժանդակ տարածքները։
Գերմանիայից ներկրվել և տեղակայվել են համապատասխան լաբորատոր սարքավորումներ։ Ընդհանուր առմամբ, ընկերության կողմից արդեն իսկ կատարվել է շուրջ 3 մլն եվրոյի ներդրում։ Ներկայում ընկերությունում աշխատում են 30 քիմիկոս-հետազոտողներ՝ 250 հազար դրամ նվազագույն աշխատավարձով, իրականացվում են նոր դեղամիջոցների հումքի մշակման հետազոտության 5 ծրագրեր՝ ընդհանուր 2 մլն դոլարի չափով, որոնք առաջիկայում կտրամադրվեն պատվիրատուներին:
Տեղեկացվել է, որ համաձայն ներդրումային ծրագրով որդեգրած քաղաքականությանը՝ ընկերությունը նախատեսում է առաջիկա 3-5 տարիների ընթացքում կատարել շուրջ 10 մլն եվրոյի ներդրում, ընդլայնելով գիտական գործունեությունը, աշխատողների քանակը հասցնելով մինչև 100-ի։
Վարչապետ Աբրահամյանը ողջունել է ընկերության զարգացմանն ուղղված ծրագրերը և հայտնել կառավարության աջակցությունը դրանց իրականացման գործում:
Նմանատիպ նյութեր
10245 դիտում
18:37 19-06-2017
Վարչապետը ծանոթացել է Սամվել Ալեքսանյանի ընկերության ներդրումային նոր ծրագրերին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1966 դիտում
20:56 25-12-2024
Սրբուհի Գալյանը շրջայց է իրականացրել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում
1444 դիտում
20:31 25-12-2024
Մինչև հունվարի 6-ը նորածինները «Շենգավիթ» ԲԿ-ում իրենց մայրիկներին կդիմավորեն փոքրիկ Սանտայի հագուստով
832 դիտում
20:19 25-12-2024
ՏԿԵ նախարարը Մարզահամերգային համալիրում հետևել է իրականացվող աշխատանքներին