211652_close_icon
views-count7471 դիտում article-date 19:13 11-04-2016

Եղիցի գիր, եղիցի գիրք և եղև լույս... Անկախության 25-ամյակին նվիրված Ազգային գրադարանային շաբաթը մեկնարկել է

2002 թվականից` «Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը Հայաստանում անցկացնում է «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագիրը: Միջոցառման նպատակն է` հանրության բոլոր շերտերի ուշադրության կենտրոնում պահել գրադարանները և գրադարանային խնդիրները, կարևորել գրքի դերն ու նշանակությունը հասարակության զարգաց­ման գործում: Այս տարի «Ազգային գրադարանային շաբաթը» մեկնարկում է ապրիլի 11-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում և կշարունակվի մինչև ապրիլի 18-ը: Այն կրում է «Եղիցի գիր, եղիցի գիրք և եղև լույս...» խորագիրը և նվիրվում` Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակին: Ծրագրի շրջանակում, հանրապետության մարզերի և մայրաքաղաքի գրադարաններում կանցկացվեն բազմաբնույթ միջոցառումներ` հանդիպումներ, ցերեկույթներ, գրքի շնորհանդեսներ, քննարկումներ, սեմինարներ և ցուցահանդեսներ:

Նմանատիպ նյութեր