211652_close_icon
views-count26852 դիտում article-date 13:44 12-04-2016

Թշնամու գնդակից զոհված 61-ամյա Սուրեն Ճարտանյանը հիվանդանոցում պառկած կնոջը հրաժեշտ էր տվել ու բոլորից գաղտնի շտապել պատերազմի դաշտ. խոնարհվում ենք

Թշնամու գնդակից զոհված ազատամարտիկ, կամավորական, 61-ամյա Սուրեն Ճարտանյանը սրտի խնդիր ուներ. վիրահատությունների էր ենթարկվել, բայց թշնամու հարձակման լուրը լսելուն պես կնոջը հիվանդանոցում թողնելով՝ շտապել էր պատերազմի դաշտ՝ հարազատների խնդրանքը չլսելով: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին նրա հարեւանները: Նա վիրավորվել էր վիրավոր զինծառայողին խրամատ տեղափոխելիս: Նշենք, որ նա նաեւ Արցախյան ազատամարտի մասնակիցներից էր եւ 3 դուստր ունի: «Միայն, որ նրա դեմքին նայում էիր, խաղաղություն էր փոխանցվում: Բոլորի կողմից շատ հարգված, սիրված մարդ էր՝ բարի դեմքով ու բարություն տարածող»,- ավելացրեցին հարեւանները: Ավելի վաղ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, հայտնելով Սուրեն Ճարտանյանի զոհվելու լուրը, գրել էր. «Ցավում ենք և հպարտանում Ազատամարտիկ Ճարտանյան Սուրեն Միսակի Ծնված 1955թ., Արաբկիրի ԶԿ Հոգեհանգիստը տեղի կունենա 10.04.2016թ. ժամը 18: 00 Հուղարկավորությունը`11.04.2016թ. ժամը 14:30 Հասցե`Մալաթիա,Սբ Աստվածածին եկեղեցի»: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ցավակցում է եւ խոնարհվում:

Նմանատիպ նյութեր