16711 դիտում
12:48 13-04-2016
Թշնամու գնդակից զոհված Ադամը հերոսի պես է պայքարել թշնամու դեմ. խոնարհվում ենք
Թշնամու գնդակից զոհված Ադամ Սահայկանը հերոսի նման է պայքարել թշնամու հետ: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին նրա ընկերները:
«Նա կյանքում էլ էր հերոս: Անցյալով չենք ցանկանում խոսել, որովհետեւ նա միշտ բոլորիս հետ է լինելու: Այս օրերի ընթացքում բոլորս սպասում էինք, որ հետ է վերադառնալու ու շարունակի իր ներկայությամբ մեզ ուրախացնել, բայց իրականությունն ավելի դաժան էր: Բայց նա միշտ մեզ հետ է լինելու»,- ավելացրեցին ընկերները:
Ադամի ընտանիքում երկու եղբայր են: Նա մինչեւ ծառայելը սովորել էր Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում, ապա ընդունվել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան: Ծառայությունից հետո պետք է շարունակեր ուսումը:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, հայտելով Ադամ Սահակյանի զոհվելու լուրը, գրել էր.
«Ցավում ենք և հպարտանում
սերժանտ Սահակյան Ադամ Խաչատուրի
Ծնված 1996թ., 2014/2 զորակոչ, Կենտրոնի ԶԿ
Հոգեհանգիստը տեղի կունենա 12.04.2016թ.ժամը 17:30
Հուղարկավորությունը` 13.04.2016թ.ժամը 13:00
Հասցե` ք.Երևան, Կոնդի եկեղեցի»:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի խմբագրակազմը եւս ցավակցում է եւ խոնարհվում նրա առաջ: