211652_close_icon
views-count1828 դիտում article-date 17:49 12-04-2016

Հայաստանի նկարիչների միությունը անմասն չի մնում համազգային շարժմանը և հայ նկարիչների 80 աշխատանք է նվիրում Արցախին

Հայաստանի նկարիչների միությունը անմասն չի մնում համազգային շարժմանը. առաջիկայում կկազմակերպվի միության պահոցներում գտնվող 80 լավագույն ստեղծագործությունների ցուցահանդես-վաճառք, որի ողջ հասույթը կտրամադրվի Արցախին: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց միության նախագահ Կարեն Աղամյանը` 60-80-ականների հայ լավագույն նկարիչների ստեղծագործությունները եռակի, քառակի, որոշ դեպքերում նույնիսկ հնգակի ցածր են գնահատված, դրանք արագ վաճառքի հանելու նպատակով: «Յուրաքանչյուր հայ իրեն պարտավոր է զգում ինչ-որ բանով աջակցելու մեր բանակին, զինվորներին, և նկարիչները այսպես են որոշել իրենց լուման ներդնել և միության պահոցներից 80 աշխատանք նվիրել Արցախի ժողովրդին, առաջին գծում գտնվող զինվորներին, ավիրված տների ու մանկապարտեզների համար»,- այս նախաձեռնության իմաստը ներկայացրեց միության նախագահը: Նշենք, որ ցուցահանդես- վաճառքն այսօր կփակվի, բայց ցանկացողները կարող են այն գնել միությունից:

Նմանատիպ նյութեր