211652_close_icon
views-count1039 դիտում article-date 10:51 16-05-2024

Ռուսաստանի հայերի միությունը իր զորակցությունն է հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը

Ռուսաստանի հայերի միությունը ընդլայնված նիստի որոշմամբ իր զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը: Միությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Այն պահանջում է ոստիկաններից և այլ ուժայիններից ձեռնպահ մնալ անհնազանդության խաղաղ գործողությունների մասնակիցների նկատմամբ ուժ կիրառելուց։ Նախազգուշացնում են տարատեսակ զանգվածային լրատվամիջոցներին կեղտոտ տեխնոլոգաների միջոցով, զրպարտությամբ, վիրավորանքով և այլ հակահասարակական գործողություններով հասարակությանը մոլորության մեջ գցելու անթույլատրելիության մասին:

Նիստին մասնակցել են ՌԴ բոլոր տարածաշրջանները ներկայացնող աշխարհի ամենամեծ հայկական կազմակերպության տարածաշրջանային և տեղական բաժանմունքների ղեկավարները, հայկական մի շարք ազգային-մշակութային միավորումների ղեկավարները (Հայ դատ, Ջավախքյան սփյուռք, «Արարատ», Ռուսաստանում բնակվող Հայաստանի քաղաքացիների ասոցիացիա և այլն):

 

Նմանատիպ նյութեր