211652_close_icon
views-count129174 դիտում article-date 15:51 11-04-2016

3 հայ ընկեր Արցախին են նվիրում իրենց կողմից գնված նոր УАЗ մակնիշի ավտոմեքենա. այն վաղը կճանապարհվի Արցախ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վաղը՝ ապրիլի 12-ի առավոտյան, Երևանից-Ասկերան ճանապարհ կընկնի ռուսաստանաբնակ Կարեն Ավդալյանի, Արթուր Բադալյանի և երևանաբնակ Վրեժ Օսիպյանի կողմից ԼՂՀ ՊԲ-ի համար գնված УАЗ մակնիշի ավտոմեքենան: Այս մեծահոգի նախաձեռնության հեղինակը հենց իրենք են: Միասին որոշել են և գտել, որ սա լավագույն նվերն է իրենց հարազատ պետության հաղթանակած բանակին, քանի որ նրանցից երկուսը հենց ծնունդով Ղարաբաղից են և այնտեղ է անցել իրենց մանկությունն ու պատանեկությունը, իսկ այսօր այնտեղ ապրում են նրանց բարեկամներն ու հարազատ մարդիկ: Մեքենան այսօր է բերվել Ռուսաստանի Դաշնությունից և գնվել հենց УАЗ-ի գործարանից: Այն 2016 թվականի արտադրության է: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում բարերար Վրեժ Օսիպյանը իր և ընկերների անունից նշեց, որ յուրաքանչյուր երկրի բանակ առավել հզոր է իր հասարակության աջակցությամբ ու սիրով, և որ յուրաքանչյուրի պարտքն է նեցուկ լինել մեր անվտանգության երաշխավորին թե բարոյապես, թե հնարավորության սահմաններում և թե նյութապես: Ի դեպ, ապրիլի 2-ին ԼՂՀ-ի պաշտպանական մարտերի ժամանակ ծանր հրազենային վիրավորում է ստացել 28-ամյա Վալերի Մեհրաբյանը, ով Վրեժ Օսիպյանի ընկերոջ՝ ազատամարտիկ, «Դյավլ» մականունով Իվան Մեհրաբյանի որդին է: Օրեր առաջ նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն և կատարել մի քանի վիրահատություններ: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր