5003 դիտում
18:38 12-04-2016
Հունաստանի և Լատվիայի խորհրդարանների պատգամավորները հանդիպել են ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի և ԼՂՀ ԱԺ նախագահի հետ. Ադրբեջանի ԱԳՆ –ն հաղորդագրություն է տարածել
Քիչ առաջ ավարտվել է Հունաստանի և Լատվիայի խորհրդարանների պատգամավորների հանդիպումը ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ, որից հետո՝ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի:
Այս մասին ֆոտոլրագրող [url=https://shamshyan.com/hy/article/2016/04/11/82133/]Գագիկ Շամշյանի հետ զրույցում հայտնել էր[/url] Աժ հասարակայնության ու լրատվության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:
Հույն պատգամավոր Գարիֆալիա Կանելլին և Լատվիա-Հայաստան պատգամավորական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինը հանդիպումների ընթացքում հայտնել էին, որ եկել են անձամբ ծանոթանալու իրավիճակին, խոսելու Արցախի բնակչության հետ, որպեսզի մամուլի էջերից տեղեկանալու փոխարեն անձամբ ու տեղում ծանոթանան իրավիճակին։ Նրանք վստահեցրել են, որ այս քայլը վկայում է այն մասին, որ Արցախը միայնակ չէ, որ ամբողջությամբ աջակցում են Արցախին և անձամբ համոզվել են, որ Արցախցիները խաղաղ ժողովուրդ են և պատերազմ չեն ուզում։
Ինչպես հայտնում է ադրբեջանական [url=http://haqqin.az]haqqin.az[/url]-ը` Ադրբեջանի ԱԳՆ-ն հույն և լատվիացի խորհրդարանականների այս հայտարարությունները մեկնաբանել է որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը խոչընդոտող և «Հայաստանի սադրիչ գործողություններին» նպաստող:
Լատվիայում և Ադրբեջանում Ադրբեջանի դեսպանություններն էլ այս մասին պետք է դժգոհություն հայտնեն Լատվիայի և Հունաստանի համապատասխան կառույցներին:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
3051 դիտում
16:17 12-04-2016
ԼՂՀ են այցելել Հունաստանի եւ Լատվիայի խորհրդարանների պատգամավորներ. լուսանկարներ
10645 դիտում
11:42 29-09-2018
Ադրբեջանի նախագահի աշխատակազմը Փաշինյան-Ալիև զրույցի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել
Այս բաժնից
883 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
634 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
706 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան