76564 դիտում
10:01 13-04-2016
ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Արցախից. լավագույն առյուծ-տղերքի շնորհիվ հայոց սահմաններն անառիկ են. առաջնագծում են Զորավարը, բժիշկը, մտավորականն ու հայ զինվորը
Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանը շարունակում է այցերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտի:
Երեկ՝ ապրիլի 12-ին, Զորավարը այցելեց նախ՝ Մատաղիս, հետո՝ Թալիշ: Մ. Գրիգորյանի հետ էին մեծ թվով կամավորականներ, ովքեր առաջնագծում հանդիպեցին սահմանը անառիկ պահող հայ զինվոր առյուծ-տղերքին, սպաներին:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ առաջնագիծ այցելեցին և զինվորների առողջական վիճակին տեղում ծանոթացան նաև կամավորական հիմունքներով ապրիլի 2-ից Արցախ ժամանած բժիշկներ, ովքեր աշխատում են «Էրեբունի» և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններում:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի թոքային վիրաբույժ Արտակ Մանուկյանը հենց դիրքերում՝ խրամատների մեջ զննում էր զինվորների առողջական վիճակը, ովքեր առողջական ոչ մի խնդիրներ չունեն ու երբ իմանում էին, որ բժիշկը խրամատ է եկել իր եղբոր՝ մտավորական Մեսրոպ Մանուկյանի հետ, նրանց համար երգում էին «Պատերազմ ենք գնում ախպերս ու ես»:
Զինվորներն ու կամավորականները հենց առաջին գծում ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Առաջին հերթին խոնարհվում ենք մեր առյուծ տղերքի հիշատակի առաջ ու հպարտանում նրանց մայրերով, ով առյուծ զավակներ են ծնել, ու հետո հպարտանում ենք ողջ հայ ժողովրդով, որ նրանք մի բռունցք դարձան, ինչը հնարավորություն տվեց սանձել ազերի ճիվաղներին, որ նրանք չհասան իրենց նպատակին: Մեր բոլոր սահմաններն անառիկ են ու անառիկ էլ կմնան»:
Ժամկետային զինվորներն էլ անկեղծանում էին՝ ասելով. «Թող սպաներն ու գեներալները դաբռո տան, նաղդ մի քանի կիլոմետր էլ առաջ կգնանք՝ դեպի Բաքու»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 361+
361+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
62103 դիտում
20:59 28-11-2016
Արցախյան քառօրյա պատերազմի ժամանակ առյուծ զինվոր-տղերքի հետ առաջնագիծն անառիկ պահած զինվորը գրում է...