81783 դիտում
07:42 12-08-2016
ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ և ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ ԱՐՑԱԽԻՑ. ԼՂՀ 2-րդ Պաշտպանական զորամիավորման նորակոչիկները երդվեցին առյուծ տղերքի նման անառիկ պահել Արցախ աշխարհը
0գօստոսի 10-ի առավոտյան, ԼՂՀ Մարտունի քաղաքի հրապարակում ասեղ գցելու տեղ չկար:
Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակի բազմամարդ լինելու պատճառը գնդապետ Գեղամ Գաբրիելյանի հրամանատարությամբ գործող Հայաստանի և Արցախի հանրապետությունների ազգային հերոս, Մոնթե Մելքոնյանի անվան, Մարտունի-2 զորամասի նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությունն էր:
Միջոցառման հենց սկզբում նորակոչիկները երդվեցին, իսկ հետո բացվեց միտինգը՝ նվիրված զինվորական երդման հանդիսավոր արարողությանը: Այն շարունակվեց բարձրաստիճան զինվորականների, ծնողների և հյուրերի ելույթի խոսքերով , ովքեր ի սրտե շնորհավորեցին նորակոչիկներին այս բանակային կյանքի թերեւս ամենից սպասված ու գեղեցիկ արարաղոթյան համար և ցանկացան բարի ծառայություն և բարի վերադարձ:
Shamshyan.com-ի հետ զրույցում նորակոչիկները ասում էին, որ իրենք շարունակելու են առյուծ տղերքի նման անառիկ պահել Արցախ աշխարհը, իսկ ուժը և ցանկությունը էլ ավելի է շատանում քանի որ ծառայում են Մոնթեի նման հերոսի անունը կրող զորամասում:
Հավելեցին, որ խոնարհվում են արիաբար զոհված մեր սպաների ու զինվորների առաջ և ուզում են նրանց հերոս ծնողներին ասել, որ իրենք նրանց հիշատակը վառ կպահեն և եթե կարիք լինի, թշնամուն կրկին առժանի հակահարված կտան:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 767+
767+