77195 դիտում
10:31 02-08-2016
ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ և ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Արցախի Մատաղիսի զորամասից. նորակոչիկներն ասում էին. «Առյուծ-տղերքի գործը շարունակելու ենք ու սահմանն անառիկ ենք պահելու». ՄԱՍ ԱՌԱՋԻՆ
Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մատաղիսի զորամասում այս օրերին պատրաստվում են նորակոչիկ զինվորների երդման արարողությանը: Նորակոչիկները ծանոթանում են բանակային կյանքին, նիստուկացին և, որ ամենակարևորն է, բոլորի «դուխը» մարտական է:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում նորակոչիկներն ասում էին. «Մենք գիտենք, որ զորամասում ենք, որտեղ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի թափթփուկներն ու նրանց վարձկան բաշիբոզուկները չկարողացան ոտք դնել՝ շնորհիվ Արցախի պաշտպանության բանակի սպաների ու 18-20 տարեկան առյուծ զինվորների: Նրանք կարողացան իրենց դուխով ու միասնականությամբ ազերի բորենիներին դուրս շպրտել մեր պաշտպանական դիրքերից, ու հիմա այստեղից մենք մեր ծնողներին, հարազատներին, ընկերներին, բարեկամներին ու համայն հայությանը ասում ենք՝ դուք կարող եք հանգիստ զբաղվել ձեր ստեղծագործ ու խաղաղ աշխատանքով: Մեր նման տղերքը սահմաններն անառիկ են պահելու ու ցանկացած ոտնձգություն հակառակորդի կողմից մեր սահմանների նկատմամբ արժանի հակահարված է ստանալու:
Մենք կարոտում ենք ձեզ, սակայն վստահեցնում ենք, որ մեզ հետ ամեն ինչ լավ է: Ապացուցելու ենք, որ ամեն մեկս պատրաստ ենք շարունակելու Մոնթեի, Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկի, Չաուշի և մյուս մեր մեծերի ու ազգային հերոսների հերոսական գործը, որի նպատակն եղել՝ խաղաղություն հայոց սահմաններին երկրին»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#EF2929]Մատաղիսի զորամասի երկրորդ և երրորդ մասերի ֆոտոռեպորտաժներն ու տեսանյութը կարող եք դիտել օգոստոսի 3-ին և 4-ին:[/color]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 420+
420+