211652_close_icon
views-count6980 դիտում article-date 13:05 08-04-2016

Զինծառայողի հայր՝ թշնամու գնդակից զոհված Սարգիսը կյանքի գնով պաշտպանեց հայրենի սահմանները եւ երիտասարդ զինծառայողներին. խոնարհվում ենք

Թշնամու գնդակից զոհված ազատամարտիկ Սարգիս Խալաֆյանը 4 երեխաների հայր է: Ազատամարտիկը այս անգամ էլ կամավորության սկզբունքով շտապեց մարտի դաշտ՝ Մատաղիսում հայրենիքը թշնամու հարվածից պաշտպանելու ու կյանքը տվեց հանուն հայրենիքի եւ երիտասարդ զինծառայողների պաշտպանության: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասացին նրա ընկերները, ովքեր չէին կարողանում զսպել հուզմունքը եւ բառեր գտնել, որ արտահայտեն իրենց խոնարհումը: Ինչպես նաեւ նշեցին, որ Սարգսի ընտանիքը ապրում է սոցիալապես անապահով պայմաններում, այն էլ՝ վարձով: Նրա որդին ծառայության մեջ է Վայոց Ձորի մարզում: Ավելի Վաղ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, հայտնելով Սարգիս Խալաֆյանի զոհվելու լուրը, գրել էր. «Ցավում ենք և հպարտանում Ազատամարտիկ Խալաֆյան Սարգիս Լազրի Ծնված 1967թ., Շահումյանի ԶԿ Հոգեհանգիստը տեղի կունենա 07.04.2016թ. ժամը 18: 00 Հուղարկավորությունը`08.04.2016թ. ժամը 13:00 Հասցե` ք.Երևան, Մալաթիա, Սբ.Աստվածածին եկեղեցի»:

Նմանատիպ նյութեր