15413 դիտում
22:13 13-04-2016
Մարտակերտի և Թալիշի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա ադրբեջանական զինուժը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ
Ապրիլի 13-ի օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի առանձին հատվածներում հակառակորդի կողմից շարունակվել է խախտվել կողմերի միջև ձեռքբերված կրակի դադարեցման վերաբերյալ բանավոր պայմանավորվածությունը:
Մասնավորապես, ժամը 17:15-18:00-ի սահմաներում առաջնային գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ), իսկ 17:50-ի սահմանում՝ 60 միլիմետրանոց ականանետ (8 արկ)՝ Թալիշի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հավատարիմ են մնացել կողմերի միջև ձեռքբերված բանավոր պայմանավորվածություններին և պատասխան քայլեր են ձեռնարկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
[b]ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
3360 դիտում
11:45 31-03-2016
Ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ և ՀԱՆ-17 տիպի նռնականետ
10837 դիտում
10:14 12-03-2017
Շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ
Այս բաժնից
757 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում
895 դիտում
22:28 18-10-2024
Ադրբեջանը ձգտում է մեր ոչնչացմանը՝ որպես ազգային և պետական միավոր․ իրանագետ