211652_close_icon
views-count31621 դիտում article-date 18:39 14-04-2016

Առեղծվածային և ողբերգական դեպք Երևանում. ննջասենյակում հայտնաբերվել է կնոջ դի. մահվան հանգամանքները պարզվում են

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղու 7 շենքի 49 բնակարանի բնակչրուհին չի պատասխանում դռան և հեռախոսազանգերին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, ովքեր բացելով տան դուռը` ննջարանում հայտնաբերել են միջին տարիքի սևացած կնոջ դի: Ժամանել է նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը: Ըստ նախնական տեղեկությունների` հնարավոր է` կինը մահացել է շմոլ գազից, սակայն Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` դիակի դատաբժշկական, որպեսզի պարզ լինի մահվան հանգամանքները: Ոստիկանությունն ու ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների` մահացածը օտարերկրացի է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր