211652_close_icon
views-count949 դիտում article-date 14:48 15-04-2016

Վարույթ է ընդունվել Հանրաքվեին մասնակցող անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրգործը

Քաղաքացի Ռուբեն Ա.-ն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հայտնել է, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայացած ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում թիվ 9/1 տեղամասի հանձնաժողովի անդամները վերցրել են իր տեսախցիկը, իսկ ոստիկանության աշխատակիցները չեն միջամտել: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի հիման վրա վարույթն իրականացնող անձը որոշում է կայացրել հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին: Այնուհետև Երևան քաղաքի դատախազը վերացրել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը և ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցել է քրեական գործ, որը ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն և ընդունվել վարույթ: Նախաքննությունը շարունակվում է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր