14070 դիտում
09:24 16-04-2016
Ռուսահայ մեծահարուստներին հասկացրել են, որ Արցախին ֆինանսապես աջակցելը կարող է իրենց համար խնդիրներ առաջացնել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախին օգնելու նպատակով սկսված դրամահավաքի առաջին իսկ օրվանից նկատելի դարձավ, որ ռուսաստանահայ գործարարները առանձնապես տեղից չեն շարժվում։ ՌԴ իշխանություններին և հատկապես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ըստ ամենայնի, զայրացրել է այն, որ ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմից հետո Հայաստանում հակառուսական տրամադրությունների ալիք բարձրացավ Հայաստանի երիտիշխանավորների ձեռամբ, և որ ՀՀ իշխանություններն ուղղակիորեն ՌԴ-ին մեղադրեցին՝ Ադրբեջանին զենք վաճառելու համար։
«Ժողովուրդ»-ին մոսկվայաբնակ գործարարների շրջանակներից տեղեկություններ հասան առ այն, որ ՌԴ իշխանական շրջանակները Ռուսաստանի՝ ազգությամբ հայ մեծահարուստներին հասկացրել են, որ նրանց կողմից Հայաստանին ֆինանսապես աջակցելը կարող է իրենց հետագա գործունեության համար խնդիրներ առաջացնել։ Այլ կերպ ասած՝ Ռուսաստանի հայ մեծահարուստները պարզապես պետք է ընտրություն կատարեն՝ ի հեճուկս ՌԴ իշխանությունների գումա՞ր փոխանցեն Արցախին, թե՞ ենթարկվեն «հրահանգին»։ Ինչպես երևում է՝նրանք երկրորդ տարբերակն են ընտրել»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1354 դիտում
07:12 20-12-2023
Իրավիճակը գնալով թեժանում է. ընդդիմությունը ՔՊ-ի համար կարող է լուրջ խնդիրներ առաջացնել. «Ժողովուրդ»
5022 դիտում
10:38 28-03-2017
Ռուսահայ մեծահարուստները Ռուսաստանում խնդիրներ ունեն և չեն պատրաստվում Հայաստանում ներդրումներ անել. «Ժամանակ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»