211652_close_icon
views-count3960 դիտում article-date 13:56 26-05-2019

Վարչապետի կողմից Արցախում դավադիրներ փնտրելը կարող է խնդիրներ առաջացնել երկու հայկական պետությունների հարաբերություններում, լավ է, որ հասկացան դա. Կարեն Քոչարյան. Tert.am

Քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Կարեն Քոչարյանի խոսքով՝ սխալ կլինի ասել, որ իշխանափոխությունից հետո երկրում ոչինչ չի փոխվել: Նա[url=https://www.tert.am/am/news/2019/05/26/karen-qocharyan/3008809?fbclid=IwAR0IQ_kdrMZjcJPK-NKRsC3aYAydIVyHbmAVWdwsTu7ciLAhlrJepn8I6B8] Tert.am[/url]-ի հետ զրույցում, վերլուծելով Հայաստանի ներքաղաքական կյանքում եղած զարգացումները, խոսելով «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության հրավիրած հանրահավաքի և այնտեղ հնչած անհանգստությունների մասին, նշեց, որ մասնավորեպես իրեն անհանգստացում է, որ երկրում տնտեսության զարգացում դեռևս չկա և մտահոգված է Արցախի անվտանգությամբ: «Այն, որ Դաշնակցություն է այդ մասին խոսում, ես հասկանում եմ: Դաշնակցությունը հզոր ուժ է, ռեգեներացիայի հնարավորություն միշտ ունեցող ուժ է, և հիմա քաղաքական այդ ուժը փորձում է նորից գեներացնել իր ուժերը,- ասաց նա՝ նկատելով, որ այս պահին Դաշնակցությունն անում է ընդդիմության իր դերը,- պետք է քննադատի, բայց կարծում եմ՝ դրա հետ մեկտեղ պետք է առաջարկներ էլ անի, որովհետև ամենահեշտ բանն է՝ լինել ընդդիմություն և քննադատել և չառաջարկել այլընտրանքային ծրագրեր»: Անդրադառնալով այսօրվա իշխանություններին, խոսելով նրա մասին, թե արդյոք այսօր նրանք ընդունում են իրենց ուղղված քննադատությունները և հետևություններ անում՝ Կարեն Քոչարյանը նշեց, որ նրանց մեջ եղած ավելի փորձառուները լսում են, իսկ երիտասարդաները քննադատության սովոր չեն, միանգամից ընդդիմանում են: «Երիտասարդները, որոնք քաղաքական դպրոց չեն անցել, սովոր չեն, որ իշխանությանը պետք է քննադատեն: Դա անփորձությունից է գալիս. Մի մասը ժամանակի ընթացքում կսովորի, մի մասը՝ այդպես էլ չի սովորի»,- ասաց նա: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/05/26/karen-qocharyan/3008809?fbclid=IwAR0IQ_kdrMZjcJPK-NKRsC3aYAydIVyHbmAVWdwsTu7ciLAhlrJepn8I6B8]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր