211652_close_icon
views-count8311 դիտում article-date 09:41 16-04-2016

Մաքսայինում կոռուպցիան հաստատող լսանյութը կցվել է 2 տարի առաջ հարուցված քրգործին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարտի 30-ին համացանցում տարածվել էր մի լսանյութ` ՀՀ մաքսային ծառայության մի խումբ աշխատակիցների անունից, որում ներկայացված էր մաքսային մարմիններում տարիներ շարունակ գործող կոռուպցիոն համակարգը: ՀՀ գլխավոր դատախազությունն այս ձայնագրությունն ուղարկել էր ԱԱԾ՝ ուսումնասիրելու համար: Ավելի ուշ մամուլում լուրեր տարածվեցին, որ այդ ձայնագրության հիման վրա քրեական գործ է հարուցվել: Սակայն «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ դեռ 2014-ին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի ցուցումով ՊԵԿ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մասով քրգործ է հարուցվել, որը մինչ օրս քննվում ԱԱԾ-ում: Վերը նշված ձայնագրությունը կցվել է 2 տարի առաջ հարուցված այդ քրեական գործին: «Ժողովուրդ»-ի այս լուրը ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հաստատեցին. «Քանի որ արդեն իսկ ՀՀ ՊԵԿ աշխատակիցների կողմից չարաշահումներ մասով կար հարուցված քրեական գործ և քննվում է ԱԱԾ-ում, համացանցում հայտնված լսանյութը կցվել է այդ քրեական գործին: Առանձին լսանյութի մասով քրեական գործ դեռես չի հարուցվել»: Իսկ թե ինչ գործի մասին է խոսքը, չմանրամասնեցին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր