211652_close_icon
views-count6999 դիտում article-date 09:01 09-08-2019

Մաքսայինում գործում են «կարգոները», որոնց համար ապրանքի հարկման մեխանիզմն այլ է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում սկսել են ակտիվանալ «կարգոները», նրանք նախկինի պես կարողանում են, մաքսայինի հետ պայմանավորվելով, մաքսազերծել փոքր ներմուծողների ներկրած ապրանքները՝ դրա դիմաց վերցնելով որոշակի գումար։ Փաստորեն մաքսայինում գրեթե ոչինչ չի փոխվել։ Կհիշեք՝ ն «կարգոներն» այն ընկերություններն են, որոնց միջոցով գործարարները ներկրում և մաքսազերծում էին իրենց ապրանքները։ Դրանք անհատ ձեռներեցների և մաքսային կառուցյների միջև միջնորդ կազմակերպություններ են։ «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ հետաքննության արդյունքում պարզեց, որ այսօր էլ անարգել և բացահայտ գործում են մարդիկ, որոնք կարգո են անում, այսինքն՝ զբաղվում են ապրանքների ներմուծմամբ և մաքսազերծմամբ միաժամանակ։ Ի դեպ, նրանց համար ապրանքի հարկման մեխանիզմն այլ կերպ է գործում, իսկ հասարական քաղաքացիների համար՝ այլ։ Կոնկրետ «Ժողովուրդ» օրաթերթին դիմած քաղաքացիների պատմելով՝ ՌԴ-ից ներկրված հագուստեղենի ինվոսյը պարտադրում են գրել՝ կիլոգրամը՝ 16 դոլար։ Եվ սա այն դեպքում, երբ, ըստ ՊԵԿ-ի, անդամ պետությունների Մաքսային միության շրջանակներում իրականացվում է ապրանքների ազատ տեղափոխում անդամ պետությունների տարածքներով՝ առանց մաքսային հայտարարագրման և պետական հսկողության կիրառման։ Սակայն կոնկրետ մարդիկ կան, որ 4,5 դոլարով են մաքսազերծումն ավարտում»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր