1414 դիտում
09:14 14-02-2014
Վիտալի Բալասանյանի դեմ կատարած մահափորձի առնչությամբ հարուցված քրգործին միացվել է մեկ այլ քրգործ․ ՀԺ
«Հայկական Ժամանակ»֊ը գրում է․ «ԼՂ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Կիմ Գաբրիելյանը երեկ «Հժ» թղթակցին հայտնել է, որ 2013 թվականի դեկտեմբերի 29-ին ԼՂ Աժ պատգամավոր, ԼՂ նախագահի նախկին թեկնածու Վիտալի Բալասանյանի դեմ իրականացրած մահափորձի առնչությամբ հարուցված քրգործը միացվել է մեկ այլ քրգործի։
Հիշեցնենք, մահափորձի գործով կային երկու կալանավորված անձինք։ Եվ ահա, նախաքննության ընթացքում պարգվել է, որ այդ անձինք կապ ունեն նաև այլ հանցագործությունների հետ։ Կալանավորված սույն անձինք նախկինում կատարել են ավազակային հարձակումներ, գողություններ։ Մասնավորապես՝ 3 միլիոն դրամի ոսկեղեն են գողացել ոսկու խանութի սեփականատիրոջ ավտոտնակից, գազալցակայանի վրա կատարած ավազակային հարձակման ժամանակ այնտեղից հափշտակել են 1 միլիոն դրամ և այլն։
Գեներալի դեմ կատարված հանցանքի փաստով հարուցված քրգործի շրջանակներում կալանավորված երկու անձանց հետ գործել են նաև այլ անձինք։
Ստացվում է, որ խոսքն, ըստ էության, կազմակերպված բանդայի մասին է»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1811 դիտում
11:48 18-09-2014
Որոշ մանրամասներ Վիտալի Բալասանյանի դեմ կատարված մահափորձի գործից. Ժողովուրդ
8308 դիտում
09:41 16-04-2016
Մաքսայինում կոռուպցիան հաստատող լսանյութը կցվել է 2 տարի առաջ հարուցված քրգործին. «Ժողովուրդ»
2692 դիտում
20:22 17-05-2017
Փաստաբանների մասնակցությամբ միջադեպերի առթիվ հարուցված քրեական գործերը միացվել են մեկ վարույթում
Այս բաժնից
1591 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
499 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
472 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին