211652_close_icon
views-count1638 դիտում article-date 15:40 16-04-2016

Բեռնատար գնացքը վրաերթի է ենթարկել տղամարդու, որը մահացել է

Ապրիլի 16-ին ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 2-ի սահմաններում Մայիսյան-Գյումրի ուղղությամբ ընթացող բեռնատար գնացքը Մոսկվա-Գյումրի ուղեմասի 2.718 կմ-ին՝ ՊԿ 10 հատվածում, վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 60-70 տարեկան տղամարդու, որը տեղում մահացել է: Ձեռնարկվում են միջոցառումներ մահացածի անձը պարզելու ուղղությամբ: Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր