4497 դիտում
22:00 16-04-2016
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն այս տարի անցկացվում է «Սպորտի ժառանգությունը» խորագրի ներքո
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) առաջարկությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983 թվականից ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր, որը հնարավորություն է ընձեռում մեծացնելու հասարակության տեղեկացվածությունը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանության ու պաշտպանության գործում: Յուրաքանչյուր տարի ԻԿՕՄՕՍ-ի կողմից առաջադրվում է օրվա խորհրդին առնչվող որևէ յուրահատուկ թեմա, ինչը հնարավոր է դարձնում շեշտել համաշխարհային ժառանգության բազմազանությունը:
2016 թվականին ժառանգության պահապաններին առաջարկվել է հանդես գալ մշակութային ժառանգությանը նվիրված նախաձեռնություններով` «Սպորտի ժառանգությունը» խորագրի ներքո: Օրվա միջոցառումները նվիրելով սպորտի ժառանգությանը` ԻԿՕՄՕՍ-ը նպատակ ունի շեշտել սպորտի դերը մարդկային կյանքի բարելավման գործում, ներկայացնել դրա դրսևորումները պատմամշակութային ժառանգության մեջ ու նպաստել հանրահռչակմանը:
Հնագույն ժամանակներից հայ ժողովրդի կենցաղում արմատավորված բազմաթիվ տոնախմբությունների ժամանակ կազմակերպվել են նաև խաղեր և մարզական մրցումներ՝ ըմբշամարտի, բռնցքամարտի, մականախաղի, վազքի, նիզականետության, նետաձգության, ձիավարության և այլ մարզաձևերից, որոնք արտացոլվել են նաև նյութական և ոչ նյութական ժառանգության մեջ (հուշարձաններ, նկարներ, մանրանկարչություն և այլն):
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը, համագործակցելով ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի, տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների, ինչպես նաև ՀՀ մարզպետարանների, քաղաքային և գյուղական համայնքների, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի և ոլորտի շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ` ՀՀ մարզերում և Երևանում համատեղ կազմակերպել է օրվա խորհրդին համահունչ միջոցառումներ:
Նմանատիպ նյութեր
1261 դիտում
16:59 18-04-2014
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ պարգևատրվել են ոլորտի նվիրյալները
Այս բաժնից
706 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
580 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
532 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին