9052 դիտում
20:50 16-04-2018
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը Հայաստանում կանցկացվի «Ժառանգություն սերունդների համար» խորագրի ներքո
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ 1983 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ն ապրիլի 18-ը նշում է որպես հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր: Այս օրը տարբեր երկրներում իրականացվող բազմաբնույթ միջոցառումները հնարավորություն են ընձեռում բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանության ու պաշտպանության վերաբերյալ: Յուրաքանչյուր տարի ԻԿՕՄՕՍ-ն առաջադրում է օրվա խորհրդին առնչվող որևէ յուրահատուկ թեմա:
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցառումներն այս տարի Հայաստանում կանցկացվեն «Ժառանգություն սերունդների համար» խորագրի ներքո:
ՀՀ մշակույթի նախարարությունը, համագործակցելով ՀՀ տարբեր գերատեսչությունների և ոլորտի շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ, Հայաստանում և Արցախում կանցկացնի բազմաբնույթ միջոցառումներ: Միջոցառումների /կրթադաստիարակչական ծրագրեր, ճանաչողական այցեր, հուշարձանների մաքրման և բարեկարգման աշխատանքներ/ նպատակն է հնարավորություն ստեղծել հանրությանը մեկ անգամ ևս հաղորդակից դարձնելու մշակութային ժառանգությանը:
Պատմամշակութային ժառանգությունը դիտարկելով որպես ապագայի մնայուն արժեք՝ կարևորում ենք դրա պահպանությունը, պաշտպանությունը, հանրահռչակումը և սերնդեսերունդ փոխանցման ապահովումը:
Նմանատիպ նյութեր
4497 դիտում
22:00 16-04-2016
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն այս տարի անցկացվում է «Սպորտի ժառանգությունը» խորագրի ներքո
3497 դիտում
19:25 18-04-2018
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը լվացվել և մաքրվել են նաև երևանյան հուշարձանները
1261 դիտում
16:59 18-04-2014
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ պարգևատրվել են ոլորտի նվիրյալները
Այս բաժնից
880 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
631 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
703 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան